«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Քանի դեռ հայ ազգի մեջ կան Դավիթի նման տղերք, ամեն ինչ չէ, որ կորած է

Քանի դեռ հայ ազգի մեջ կան Դավիթի նման տղերք, ամեն ինչ չէ, որ կորած է
30.10.2025 | 11:41

Մասիսի համայնքապետ և Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու գործընթացի ժամանակավոր վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հերթական անգամ ապացուցեց, որ չի վախենում ոչ բռնաճնշումներից, ոչ էլ նիկոլական բանտից և պատրաստ է մինչև վերջ գնալ: Նիկոլական չարիքից հնարավոր է ազատվել միայն Դավիթի նման կամք ցուցաբերող մարդկանց շնորհիվ: Քանի դեռ հայ ազգի մեջ կան Դավիթի նման տղերք, ամեն ինչ չէ, որ կորած է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ